Հոկտեմբերի 17-ի գիշերը Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Հոկտեմբերի 18-21-ն առանց տեղումների եղանակ կլինի: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 19-20-ն աստիճանաբար 4-6 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+13,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Լոռիում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +7+12,

Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +9+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+16,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +15+17,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +15+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +15+17,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +4+7, ցերեկը` +14+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +7+12,

Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +10+14: