2011 թվականին Ռուսաստանում 10 տոկոսով կթանկանա ուղեփոխադրումը երկաթուղիներով: Այս մասին նշված է  Սակագների Դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ,  Ծառայությունը դեկտեմբերի 10-ի նիստոմ հաստատել է, որ 10 տոկոսով բարձրանում է նաեւ ուղեբեռների փոխադրման գինը:

Ծառայությունների բարձրացված գներից բացի, հաստատվել է նաեւ սակագների համար նախատեսված սեզոնային զեղչերը: Այսպես 2011 թվականից սկսած ամենամեծ զեղչը կլինի  մայիսի 7-9-ը: Ամանորյա տոների ժամանակ զեղչեր չեն լինի: Սակագների առավելագույն ավելացում կլինի (շուրջ 2 տոկոսով) ապրիլի  28-29-ին, դեկտեմբերի 29-30-ին, եւ հուլիսի 15-ից օգոստոի 30-ը:

2009 թվականին սակագները թանկացել են 12 տոկոսով, իսկ 2010 թվականին սկզբին 10 տոկոսով:

Դեկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ առաջարկում են 2012 թվականին գները բարձրացնել 23 տոկոսով, իսկ  2013-ին` 7,5 տոկոսով: Ընդ որում, նշել են, որ եթե սակագները չբարձրացվեն, Ռուսաստանի երկաթուղիները 2012-213 թվականների ընթացքում չի ստանա 320 միլիարդ ռուբլի: