Ադրբեջանն ու Վրաստանը կարող են լուծել սահմանազատման հետ կապված վիճելի տարածքների խնդիրները, կարծում է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն: Նա չի բացառել, որ Վրաստանի իշխանությունը Դավիթ Գարեջիի վանական համալիրի փոխարեն կարող է Ադրբեջանին զիջել Էրիսիմեդի գյուղը, հաղորդում է РБК-ն:

Արեշիձեի խոսքով, Վրաստանը նմանատիպ խնդիր ունի նաեւ Մառնեուլի շրջանի հարավում, որը  սահմանակից է Հայաստանին: «Այդ հատվածում բանը հասել է անգամ նրան, որ անասուններ են վաճառում: 2009-ին եղել են դեպքեր, երբ մարդկանց են ձերբակալել»,- ասել է Արեշիձեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը չի ընդունել Թբիլիսիի առաջարկությունը՝  Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրը փոխանակել սահմանային այլ տարածքների հետ:

«Կախեթի» տեղեկատվական կենտրոնի տվյալներով, վրացական կողմն Ադրբեջանին առաջակել է սահմանն անցկացնել Ուդաբնո սարից ավելի հարավ,սակայն ադրբեջանական կողմը չի ընդունել առաջարկությունը:

Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրը տեղակայված է Գարեջի լեռան մոտակայքում ձգվող 25 կմ երկարությամբ կիսաանապատային տարածքում:

Այսօրվա դրությամբ Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: