Ֆրանսիայում՝ Բեզանսոն քաղաքում ազատ են արձակվել երեխաներն ու դաստիարակչուհին, որոնց պատանդ էին վերցրել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեպրեսիայով տառապող 17-ամյա դեռահասը պատանդ էր վերցրել մանկապարտեզի երեխաներին: Սկզբում սենյակում 20 երեխա է եղել, սակայն նրանցից 5-ին նա ազատ էր արձակել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, երիտասարդը զինված է եղել սուսերով:




























