Իրաքի զինվորականների հարձակումը Քիրքուքի վրա նշանակում է պատերազմ  հայտարարել, ասված է փեշմարգայի ռազմականացված խմբավորումների քրդական հրամանատարության հայտարարության մեջ։

Քրդերը նախազգուշացնում են, որ Իրաքի կառավարությունը թանկ կվճարի հակամարտություն նախաձեռնելու համար, հայտնում է Rudaw ալիքը։

Հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջան ռազմական ներթափանցումը պատասխան է իրենց ճակատագիրը որոշելու մասին քրդերի հանրաքվեին։

Քրդերը կարծում են, որ Իրաքը ամերիկյան զենք է օգտագործել, որը նրանք ստացել էին ԻՊ–ի դեմ պայքարի համար։