ԱՄՆ-ի Թաքոմա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթեւագույն քաշային կարգի WBC վարկածի արծաթե գոտու համար մենամարտում Վիկ Դարչինյանը պարտվեց մեքսիկացի Աբներ Մարեսին: Երկրորդ ռաունդում Դարչինյանը կարողացավ ձախից ուղիղ հարվածով Մարեսին նոկդաուն ուղարկել, սակայն Մարեսը շարունակեց մենամարտը, իսկ 7-րդ ռաունդում պատասխանեց նույնով: Մնացած հինգ ռաունդներն անցան Աբներ Մարեսի առավելությամբ: Մեքսիկացին հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ: Երկու մրցավարները 115:112, 114:111 հաշվով հաղթանակը շնորհեցին Մարեսին, իսկ երրորդ մրցավարը 115:111 հաշվով հաղթող ճանաչեց Դարչինյանին:
Վիկ Դարչինյանը մենամարտից հետո իր դժգոհությունն է հայտնել խայտառակ մրցավարության կապակցությամբ: Դարչինյանի խոսքով, մրցակիցը լավ մենամարտ անցկացրեց, սակայն մրցավարն իր անընդմեջ զգուաշցումներով խանգարել է Դարչինյանին լիարժեք պայքար մղել: Մրցավարի որոշում էլ, թե ինքը հայտնվել է նոկդաունում` Դարիչինյանը համարում է սխալ: Դարչինյանի թիմը կբողոքարկի արդյունքը:




























