Wi-Fi միացումների անվտանգությունը սպառնալիքի տակ է լուրջ խոցելիության պատճառով, պնդում են մասնագետները, փոխանցում է The Verge–ը։
Փորձագետները լուրջ խնդիրներ են գտել WPA2 անվտանգության արձանագրության մեջ, որն օգտագործվում է անձնական եւ կորպորատիվ ցանցերի պաշտպանության համար։ Խոցելիության պատճառով, ինչպես պնդում են մասնագետները, ցանկացած Wi-Fi կարելի է կոտրել։
«Եթե ձեր սարքը Wi-Fi–ի է միացված, ապա, ամենայն հավանականությամբ, վտանգի տակ է»,– ասված է հետազոտության անոնսում։
Հետազոտության մեջ նշվում է, որ Android բազայով սարքերի 41 տոկոսը ենթակա է խոցելիության բացառիկ կործանիչ տարբերակի վտանգին։
Հետազոտողները խորհուրդ են տալիս դեռեւս չօգտագործել անվտանգության այլ արձանագրություններ, քանի որ դրանք առավել անհուսալի են։




























