Facebook ընկերությունը պլանավորում է աշխատանքի ընդունել ազգային անվտանգության մասին տեղեկություններին հասանելիություն ունեցող մարդկանց սոցցանցերի միջոցով ընտրությունների արդյունքների մանիպուլյացիների դեմ պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ իր աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Facebook–ը պլանավորում է նման մարդկանց հնարավորություններն օգտագործել հնարավոր սպառնալիքի մասին կառավարական տեղեկություններ ստանալու համար։ Ընկերությունը փորձում է ավելի ակտիվ կենտրոնանալ սոցցանցերում կասկածելի ընկերություններ փնտրելու վրա։
Նման տեղեկություն ունեցող մարդիկ հաճախ կառավարական պաշտոնյաներ են կամ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ։ Ընդ որում, աղբյուրի փոխանցմամբ՝ մարդը կարող է շարունակել նման կարգավիճակ ունենալ նաեւ մասնավոր սեկտորում, եթե նրա աշխատանքը պահանջում է գաղտնի տեղեկությունների հասանելիություն ունենալ։ Ավելի վաղ նման հասանելիությունն անվավեր էր ճանաչվում աշխատանքից հեռանալիս, սակայն դրանք հնարավոր է նորից ակտիվացնել Facebook–ի անունից։




























