Ոստիկանական ուժերը հսկողության տակ են առել Մոսկվայի կենտրոնում գտնվող  «Մանեժնայա» հրապարակը, մտավախություն ունենալով, որ այդտեղ հնարավոր է, ծեծկռտուք տեղի ունենա ֆուտբոլային ֆանատների ու կովկասցիների միջեւ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ոստիկանները անցորդներին խնդրել են լքել հրապարակը եւ հայտարարել, որ այն փակ է «տեխնիկական» պատճառներով:

Միաժամանակ հրապարակում ամբողջովին դադարեցված է առեւտուրն ու զբոսաշրջային ծառայությունների մատուցումը:

Իրավապահների հավաստամամբ, այս պահին մթնոլորտը «Մանեժնայա» հրապարակում եւ Կրեմլի պատերի մոտ հանգիստ է, ֆուտբոլային ֆանատների ու կովկասցիների կազմակերպված խմբեր չեն երեւում:

Միաժամանակ, իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ «Մանեժնայա» հրապարակից ոչ հեռու հավաքված են երիտասարդների կազմված մի քանի խմբեր՝ յուրաքանչյուրում 20-30 մարդ: Նրանց ընդհանուր թիվը հասնում է 600, նրանք սպորտային հագուստներով են:

Նշենք, որ ոստիկանությունը տվյալներ ուներ, որ այսօր երեկոյան ժամը 18-ին Մոսկվայի կենտրոնում նախատեսված է եղել հանդիպում կովկասցիների եւ ֆուտբոլային ֆանատների միջեւ: Հենց դա էլ ստիպել է ոստիկաններին ուժեղացնել հսկողությունը քաղաքում: