Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թույլ չի տա Սիրիայում Իրանի ռազմաբազաների հայտնվելը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը:

Հարեւան երկրում իրանական ռազմական ներկայության եւ Իսրայելի համար դրա անընդունելիության թեման ընդունող կողմը առանցքային է համարել Երուսաղեմում ընթացող Շոյգուի հետ Նեթանյահուի բանակցություններում, որոնց մասնակցում է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

«Հանդիպումն առաջին հերթին վերաբերել է Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու Իրանի փորձերին: Իրանը պետք է հասկանա, որ Իսրայելը դա թույլ չի տա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ: