Old Spice-ի գովազդային հոլովակները զբաղեցրել են վիրուսային գովազդների առաջին 10-յակի 4 տեղերը: Այս մասին հայտնում է Advertising Age պորտալը, որն էլ հենց վարկանիշ է կազմել: Գովազդը Old Spice-ի համար մշակել է Wieden+Kennedy գործակալությունը:

Ցանկի առաջին տեղում Old Spice – Responses գովազդային տեսահոլովակն է, երկրորդում՝ Old Spice - Odor Blocker-ը, 7-րդում՝ Old Spice - The Return of The Man-ը:

4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Old Spice - The Man Your Man Could Smell Like-ը: Այս հոլովակը հոկտեմբերի կեսերին YouTube-ում դիտողների թիվը հասել էր 24,5 միլիոնի: