Լեգենդար դարձած Ջուլիան Ասանջի մասին միանգամից 4 ֆիլմ են պատրաստվում նկարահանել Հոլիվուդում եւ մեկ մուլֆիլմ ապոնիայում, որտեղ Ասանջը ներկայացված է որպես ազատասեր պատվի զինվոր, սակայն մինչ մարդիկ սպասում են այդ ֆիլմերի թողարկմանը, ինտերնետում հայտնվել է բրաուզերային ֆլեշ-խաղ, որը նվիրված է WikiLeaks-ի հիմնադրի շուրջ կատարվող իրադարձություններին:
Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին», Wikileaks: the game հումարիստական խաղում, որը ստեղծել է հոլանդացի Սեբաստիան Մոյսը, Ասանջի դերում հանդես եկող խաղացողը պետք է հասնի ԱՄՆ նախագահի աշխատասենյակ, քանի դեռ նա քնած է եւ նրա համակարգչիցգողանա գաղտնի նյութերը:
Նշենք, որ սա Ասանջի մասին առաջին խաղը չէ, ավելի վաղ հայտնի էր Uncle Sam vs. Wikileaks ֆլեշ-խաղը:




























