Թուրքիայի Այդըն նահանգի Ումուրլուի շրջանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար մեքենային, որի հետեւանքով մեքենայի մեջ գտնվող 4 հոգին էլ մահացել են։

Այդընի նահանգապետ Հուսեյն Ավնի Չոշը նշել է, թե վթարը տեղի է ունեցել ավտոմեքենայի վարորդի անուշադրության պատճառով։