Երկու նեյտրոնային աստղեր բախվել են միմյանց, ինչի արդյունքում հսկայական քանակությամբ ոսկի են արտազատել:

Այս մասին հաղորդում է Independent-ը:

Այս բացահայտումը աստղաֆիզիկայում նոր էջ է բացում, համոզված են փորձագետները:

NGC 4993 գալակտիկայի այս իրադարձությունը նկատել են LIGO/Virgo գրավիտացիոն աստղադիտարանները: Դրանից հետո նրանց միացել է աշխարհի եւս 70 աստղադիատարան: Արդյունքում աստղաֆիզկիոսներին հաջողվել է երկու աստղերի ձուլման հետեւանքով գրավիտացիոն ալիքներ գրանցել: