Bigelow Aerospace մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է  բնակելի մոդուլի՝ դեպի Լուսնի ուղեծիր արձակման մասին:

Այս մասին հաղորդվում է United Launch Alliance-ի հետ համատեղ հայտարարության մեջ:  United Launch Alliance-ը պատասխանատու է հրթիռ կրիչի ստեղծման համար, գրում է Meduza.-ն:

2022 թվականին ընկերությունները ցանկանում են Լուսնի ուղեծիր ուղարկել B330 մոդուլը՝ 13.7 մետր երկարությամբ եւ 6.7 մետր տրամագծով փչովի մեկուսախուցը, որում կկարողանան ապրել եւ աշխատել մինչեւ 6 մարդ: