Ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի դուստրը հայտնել է, թե որտեղ կկայանա հայտնի բարերարի հուղարկավորությունը, փոխանցում է Sobesednik.ru-ն: Մորդովայի գաղութում հայտնի ձենարկատիրոջ մահվան մասին հայտի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 18-ին:

Բարերարի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը, հաստատել է, որ գաղութում սրտի մի քանի կաթված տարած հայրը գիշերը մահացել է: Նրա խոսքով՝ Լեւոն Հայրապետյանի վերջին ցանկության համաձայն՝ նրան կհուղարկավորեն Մոսկվայում:

Հոկտեմբերի 18-ին դատական նիստ էր նշանակված, որի ժամանակ պետք է քննվեր Հայրապետյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը:

Նախկինում Մոդովայի դատարանը բազմիցս հայտնի ձեռնարկատեր եւ բարերար Լեւոն Հայրապետյանին մերժել է առողջության վիճակի հիմքով գաղութից վաղաժամկետ ազատելու դիմումները: Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ է անցկացրել։ Գործարարը  դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։