Facebook-ում օգտատերերի համար երկրորդ լրահոսը կհայտնվի, որտեղ կներկայացվեն էջերի եւ մարդկանց հրապարակումները, որոնք օգտատիրոջ համար հետաքրքիր կլինեն, հայտնում է TechCrunch-ը:

Explore կոչվող նոր բաժնին «Թվիթերի» անգլիալեզու օգտատերերն առաջին անգամ ուշադրություն են դարձրել՝ սքրինշոթեր հրապարակելով: Ավելի ուշ զոցցանցում հաստատել են խորհուրդների լրահոսի հայտնվելու մասին տեղեկությունը:

«Մենք սկսում ենք հանրաճանաչություն վայելող հոդվածների, տեսանյութերի եւ լուսանկարների լրացուցիչ լրահոսի ներդրումը, որն ավտոմատ կերեւա յուրաքանչյուր մարդու՝ կախված նրան հետաքրքրող կոնտենտից»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը: