Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը կարագացվի ԱՄՆ-ի կողմից ճնշման ֆոնին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, փոխանցում է Tasnim գործակալությունը:

«ԻՀՊԿ-ն կշարունակի տարածաշրջանում իր ազդեցության մեծացման փորձերը եւ ավելի մեծ տեմպերով կզարգացնի բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական ծրագիրը»,- նշված է գործակալության հրապարակած ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր ռազմավարության իրականացումը կսկսվի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ խիստ պատժամիջոցների սահմանմամբ»: Թրամփը Ֆնանսների նախարարությանը կարգադրել է լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել ամբողջ ԻՀՊԿ-ի եւ նրա պաշտոնատար անձանց, գործակալների ու կազմակերպության անդամների դեմ: