Չինական Unitree Robotics ընկերությունը քառոտանի ռոբոտ է ստեղծել՝ ամերիկյան Boston Dynamics ընկերության BigDog մշակման նմանությամբ: Ռոբոտն անվանակոչվել է Laikago՝ ի պատիվ խորհրդային շուն տիեզերագնաց Լայկայի: Մշակման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ ընկերության կայքում, հայտնում է Gazeta-ն: 

Ռոբոտը վստահաբար տեղաշարժվում է ցանկացած մակերեւույթով՝ քարքարոտ հողից սկսած մինչեւ խոտածածկ լանջեր, եւ օժտված է կայունացման համակարգով, որը նրան թույլ է տալիս հավասարակշռությունը պահպանել հարվածների եւ ցնցումների դեպքում: Laikago-ն ավելի պարզ կառուցվածք ունի, քան BigDog-ը: Այն չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, կառավարումը wi-fi-ով իրականացվում է հսկիչը: Դրանից բացի, այն տեսողական համակագով հագեցած չէ:

«Մենք ցանկանում էինք քառոտանի ռոբոտ ստեղծել, որն ավելի պարզ ու փոքր կլիներ եւ օգտակար սովորական մարդկանց համար՝ իրեր տեղափոխելու նպատակով կամ որպես ընկերակից»,- ասել է  Unitree Robotics-ի հիմնադիր Սին Վանը:

Ընկերությունը ծրագրել է Laikago-ի զանգվածային արտադրություն սկսել՝ որպես գիտնականների եւ այլ ինժեներների հետազոտական հարթակ: Հետագայում այն հնարավոր կլինի կիրառել նաեւ բեռնափոխադրման համար: