Պետական գնումների գործակալության կողմից կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման նպատակով հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է: Կառավարությունում արդեն ամփոփվել են մրցույթին ներկայացված հայտերը։
Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 8 ընկերություն տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից։ Դրանք այնպիսի ընկերություններ են, որոնք բավականին լուրջ փորձառություն ունեն կենսաչափական տվյալներով փաստաթղթերի ստեղծման գործում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Կենսաչափական կողմորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի» նախագծի ղեկավար Արտյոմ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ կեսաչափական տվյալներով փաստաթղթերի պատրաստումը նորարարություն է Հայաստանում, այդ պատճառով հայկական ընկերություները ավելի քիչ փորձառություն ունեն։ Հայկական ՏՏ ընկերությունները այս նախագծում հանդես կգան որպես արտերկրյա ընկերություններին աջակից ընկերություններ։
Ա. Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ մինչեւ հունվարի 10-ը համապատասխան հանձնաժողովը կհայտնի մրցույթը հաղթող ընկերության անունը։




























