ԱՄԷ փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի ղեկավար Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը նախարարների կաբինետում նոր նշանակումների մասին է հայտարարել, մասնավորապես,  ԱՄԷ-ում պատմության մեջ արհեստական ինտելեկտի զարգացման հարցերով առաջին նախարարն է նշանակվել: Նա 27-ամյա Օմար բեն Սուլթանն է, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Նոր կառավարությունը նոր էմիրաթցիների կառավարություն է, որպեսզի զարգացնի գիտելիքը, աջակցի գիտությանն ու հետազոտություններին», —Twitter-ի իր էջում գրել է վարչապետը:

Ավելի վաղ՝ այս շաբաթ նա հայտարարել էր ԱՄԷ-ի արհեստական ինտելեկտի զարգացման նոր ռազմավարության մասին:

Մինչ նշանակումների մասին հայտարարությունը, Դուբայի ղեկավարը սոցանցի իր էջում գրել էր, որ այն նշանակում է «կազմի երիտասարդացում, փոփոխությունների կատալիզատոր եւ նոր փուլի նախապատրաստություն»:

Բացի այդ բարձր տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարի պաշտոնում նշանակվել է 30-ամյա Սառա ալ Ամիրին: Նա պատասխանատու կլինի Մարդսում ԱՄԷ առաքելության համար, որի նպատակն է  Կարմիր մոլորակի ուսումնասիրությունը:

Նախարարների կաբինետում ընդհանուր առմաամբ 6 նոր նախարար է նշանակվել: