Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ դեմ պայքարող ուսանողներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրկին բողոքի ակցիա են կազմակերպել:

Ուսանողները հիմնականում Երեւանի պետական համալսարանից են, նրանք պնդում են, որ տարկետման իրավունքը վերացնելը ճիշտ չէ, քանի որ բանակից վերադառնալուց հետո քչերն են շարունակում ուսումը կամ հիմնականում կիսատ են թողնում:

Ակցիայի մասնակիցները քիչ առաջ երթով եկել են Կրթության եւ գիտության նախարարության մոտ եւ պահանջում են հանդիպում նախարարի հետ: Մեր թղթակիցը քիչ առաջ հաղորդեց, որ ուսանողներին առաջարկվել է հանդիպում նախարարության աշխատակիցներից մեկի հետ, սակայն ուսանողները պահանջում են հանդիպումն անցկացնել մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ակցիան շարունակվում է: