Մեծ յոթնյակի երկրները առաջատար ինտերնետ մատակարարների հետ ահաբեկչության դիմակայման համար սկզբունքային համաձայնության են հասել:

Այս մասին նշվում է յոթնյակի ՆԳՆ ղեկավարյների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնկացել են նաեւ Google, Facebook, Microsoft եւ Twitter ընկիերությունների ներկայացուցիչնեևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնակիցները պայմանավորվել են, որ ինտերնետային ընկերությունները իրենց հարթակների օգտագործման ժամանակ կշարուկանեն գործադրել բոլոր ջանքերը ահաբեկչության տարածումը թույլ չտալու համար:

«Այսօր մենք պետությունների եւ ինտերնետ մատակարարների մեծ դաշինքի ստեղծման ուղղութթյամբ առաջին կարեւոր քայլերն արեցինք

Միայն այսպես մենք կարող ենք հաղթել ահաբեկչության տարածմանը», - ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին:

Նա նաեւ նշել է, որ G7-ը համաձայնել է տվյալների համատեղ հավաքագրման եւ ԻՊ ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: