Հաքերները վիրուս տարածելու նպատակով կոտրել են Eltima հավելվածներ մշակող ընկերության կայքը: Նշվում է, որ այդ վիրուսը կարող է անգամ վարակել Apple-ի վիրուսակայուն սարքերը, հաղորդում է Bleeping Computer-ը: 

Հաքերներին հաջողվել է Elmedia Player ծրագրի նոր տարբերակի մեջ վիրուս մտցնել:  Elmedia Player-ը Apple համակարգիչների մուլտիմեդիայի նվագարկիչն է:

Այն վարակվել է Proton RAT վիրուսով, որը հայտնի է Windows-ի օգտագործողներին:

Հաքերներին այն թույլ է տալիս մուտք ունենալ անձնական տվյալներին՝ համակարգային գաղտնաբառերից , VPN կոնֆիգուրացիաներից մինչեւ բրաուզերների պատմություն եւ կրիպտոարժույթների դրամապանակների տվյալներ:

Հոկտեմբերի 19-ին ընկերությունը սակայն նշել է, որ վնասակար կոդից մաքրել է կայքը եւ  հավելվածը: