Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել քրեական «ռազբորկա»։ Նախնական տվյալներով՝ դրա մասնակիցները հայկական համայնքի ներկայացուցիչներն են եղել։

«Կոմսոմոլսկայա պրավդա- Կուբան» թերթի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան Արմավիրի «Լեդովոյ» պալատի մոտ։

42 եւ 43 տարեկան երկու տղամարդ անսպասելիորեն կրակ են բացել մի խումբ երիտասարդ տղամարդկանց վրա։ Հանցագործներն այնուհետեւ արագ փախուստի են դիմել սպիտակ Hyundai Solaris-ով։ Ոչ պաշտոնական վարկածներից մեկով՝ կրակողը սնանկացած գործարար էր, որն այդ ձեւով փորձում էի լուծել իր խնդիրները։ Քննության վարկածով՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան կասկածյալները եկել են չգործող սրճարանի տարածք, որտեղ առնվազն հինգ կրակոց են արձակել այնտեղ գտնվող երեք տղամարդու վրա, որից հետո փախել են, հայտնել են ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի մասով քննչական վարչությունից։ Դեռ հավաստի հայտնի չէ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները այդ ողբերգական երեկոյան, բայց պարզաբանումների հետեւանքները սարսափելի են՝ 27-ամյա Միսակը մահացել է տեղում՝ գլխին ստացած հրազենային վիրավորումից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում կրծքավանդակի ետեւի մասը մխրճված փամփուշտից։ Երրորդ տուժածին՝ 38-ամյա Ռուսլանին, որը վիրավորվել էր ծնկի մասից, բժիշկները վիրահատել են, հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ընդամենը, քննիչների խոսքով, երիտասարդների վրա արձակվել է առնվազն հինգ փամփուշտ։ Հարուցվել է քրեական գործ «Մի խումբ մարդկանց կողմից երկու մարդու սպանություն» հոդվածով, ասվում է քննչական կոմիտեում։ Կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Քաղաքում հայտարարվել է «Պերեխվատ» գործողությունը։ «Հետախուզվում են Ելիզարյանց Սերգեյ Սահակին, 1975 թ ծնված, ու Եսայան Գագիկ Հենրիկին, 1974 թ․ ծնված։ Ձերբակալության ժամանակ պահպանել զգուշավորություն։ Հանցագործները զինված են»,- ասվում է կողմնորոշիչ տեքստում։

Եսայան Գագիկ Հենրիկի 

Ելիզարյանց Սերգեյ Սահակի