Հայաստանի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է մեծ աղմուկ հանած «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում են նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծերը:
Հանձնաժողովը կամփոփի նաեւ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ», ինչպես նաեւ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքները:
Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։
Այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից բաց նամակ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։



























