Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հավանության է արժանացրել դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի մայրաքաղաքի Մանեժնայա հրապարակում ամբոխը ցրելու ընթացքում քաղաքային ոստիկանության կողմից իրականացված գործողությունները։
Նրա խոսքով, անկարգությունների ժամանակ «ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ՝ թույլ չտալով, որ դժբախտություններ պատահեն»։
Քաղաքապետն ասել է, որ զգացմունքները պետք է վերահսկել, հակառակ դեպքում «բավական է մեկ անգամ չդիմանալ եւ մենք դատապարտված ենք հավերժ թշնամանքի»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային ֆանատները դեկտեմբեր 11-ին չարտոնված ակցիա էին կազմակերպել, ինչն, ի վերջո, վերաճել էր զանգվածային անկարգությունների։
Երիտասարդները Մանեժնայա հրապարակ էին դուրս եկել պահանջով՝ պատժել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովին սպանողներն, ով զոհվել էր դեկտեմբերի 6-ին՝ Հյուսիսային Կովկասի քաղաքացիների հետ վիճաբանության ժամանակ։
Զանգվածային անկարգությունների ժամանակ տուժել էր 39 մարդ, ձերբակալվել 80-ը։




























