Հանրապետության տարածքում, հոկտեմբերի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ին նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+17,

Լոռիում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +19+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +20+22,

Արարատում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+9, ցերեկը` +22+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +17+20,

Արցախում՝ գիշերը` +7+9, ցերեկը՝ +19+21: