Իսպանացի Ռաֆայել Նադալն ու դանիացի Կարոլինա Վոզնյացկին արժանացել են ITF-ի` Թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսի: Նադալը երկրորդ անգամ է արժանանում այս տիտղոսին: Վոզնյացկու համար սա առաջին նման տիտղոսն է:
Տիտղոսի տիրակալները մրցանակը կստանան մայիսի 31-ին, Ռոլան Գարոսի մրցաշարի բացման արարողության ժամանակ:





























