Անհայտ հաքերները կոտրել են Eltima ընկերության կայքը, որից հետո սկսել են տարածել Elmedia Player և Folx հայտնի հավելվածների՝ OSX/Proton վիրուսով վարակված տարբերակները, փոխանցում է Gazeta-ն:

OSX/Proton-ը վիրուս է, որը  կարող է գողանալ անձնական տվյալները, հասանելիություն ունենալ ներբեռնված հավելվածներին և բրաուզերի տվյալներին, ինչպես նաև իմանալ macOS օգտատերերին պատկանող ինտերնետային դրամապանակների համարները:

Eltima-ն հայտնել է, որ վիրուսը վնասազերծվել է, իսկ վարակված  ծրագրերը փոխարինվել են օրինական ծրագրերով: MacBook-ի տերերին խորհուրդ է տրվում իրենց համակարգի կոմպրոմետացիան ստուգել: