Լեհաստանում ոստիկան Անջեյ Տիմանովսկին ինքն իրեն է տուգանել, որ ղեկավարության սահմանած ցերեկային տուգանքների չափաքանակը լրացնի:  Այս մասին հայտնում է RBC-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ոստիկանն իր արարքը բացատրել է նրանով, որ չի ցանկացել տուգանել մեկին, ով խախտում չի արել: «Այդ պատճառով ես դուրս եկա երկաթուղային ճանապարհ, ինչի պատճառով էլ ինձ տուգանեցի 6 եվրո»,- հայտնել է ոստիկանը:

Լեհական լրատվամիջոցների հավաստմամբ տեղի ուստիկանությունը դեմ չէ ենթակաների նման վարքագծին: Ավելին, նույնիսկ սկսել են միմյանց խորհուրդ տալ տուգանել իրար: