Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի հետ:

Ինչպես հաղորդում է GHN-ը, կողմերը քննարկել են Վրաստանի պաշտպանունակության եւ ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցերը:

«Հանդիպմանը կարեւոր էր այն հարցերի քննարկումը, որոնք պետք է լուծվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է Բարամիձեն: