Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բանդիրմա քաղաքի Էսկի Գարաժ մզկիթում պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, պայթյունը որոտացել է գազի արտահոսքի հետեւանքով, նամազի ժամանակ: Միջադեպի արդյունքում զոհվել է հավատացյալներից մեկը, 10 մարդ ծանր վնասվածքներ են ստացել:

Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Պայթյունի պահին մզկիթում մոտ 200 մարդ է եղել: