Ռուսաստանի ԱԳՆ-ն 2011-2013թթ համար իր ունեցվածքը արտասահմանում ապահովագրելու մրցույթ է հայտարարել: Այդ նպատակով Պետբյուջեից 16 մլն դոլարի հատկացում է արվել: Հայտերի ընդունումը սկսվել է դեկտեմբերի 11-ից ու շարունակվելու է 1 ամիս, հայտնում է Gazeta.ru-ն:

ԱԳՆ-ն իր ենթակայության ներքո գտնվող ողջ ունեցվածքը ապահովագրում է ինչպես բնական տարերքներից, այնպես էլ ահաբեկչական գործողություններից` առավել բարձի ապահովագրական պարգեւավճարով: Ահաբեկչական վտանգ ներկայացնող երկրների շարքում, ըստ արտգործնախարարության, եվրոպական երկրներից Իսպանիան է, Կիպրոսը, Մակեդոնիան, Սերբիան, Չերնոգորիան եւ Թուրքիան, իսկ ԱՊՀ երկրներից` Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: