Ամեիկացիներից շատերը քննադատում են WikiLeaks-ի եւ նրա հիմնադիր Ջուլիան Ասանջի գործունեությունը: Այսպիսինն է The Washington Post պարբերականի եւ ABC հեռուստաընկերության անցկացրած համատեղ հարցման արդյունքները:
Ըստ դրա` ԱՄՆ-ի քաղաքացիների 68 տոկոսը կարծում է, որ WikiLeaks-ի հրապարակումները սպառնալիքի տակ են դրել ԱՄՆ-ի պետական շահերը եւ հասարակությանը: Ամերիկացիների 59 տոկոսը կողմ է արտահայտվել, որ Ջուլիան Ասանջը դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ում:
Միեւնույն ժամանակ Եվրոպայում զանգվածային ակցիաներ են անցկացվում Ասանջի համակիրների կողմից: Նրանք պահանջում են ազատ արձայել WikiLeaks-ի հիմնադրին եւ նրան չհետապնդել այն բանի համար, ինչ նա չի արել. վստահ են Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի ցուցարարները:
Հիշեցնենք, որ Ասանջը դեկտեմբերի 7-ին հանձնվել է բրիտանական ոստիկանությանը: Շվեդիայում նրան մեղադրում են բռնաբարության մեջ: Սակայն մեղադրանքը շինծու լինելը մեծ հավանականություն ունի, քանի որ կանանցից մեկը ԿՀՎ-ի հովանավորած կազմակերպության աշխատակցուհի է:





























