Նախարարի փոփոխությամբ Իրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Մեհմանփարասթը հայտնել է, որ արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի ղեկավարությունը, իսկ ԱԳՆ-ն գործադիր մարմին է, ուստի Մանուչեհր Մոթաքիի պաշտոնանկությամբ եւ Ալի Աքբար Սալեհիի նշանակմամբ որեւէ փոփոխություն չի լինի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է երկրի փոխնախագահ, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Մոթաքին մոտ յոթ տարի զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը:





























