Բաքուն եւս մեկ անգամ չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող կոնֆերանսը էժանագին մանիպուլյացիաներով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նման պահվածքը նպատակ ուներ շեղել ուշադրությունն այդ երկրի լվացքատան պատմության հետեւանքով աշխարհով  մեկ նվաստացումից, ինչը կոռուպցիոն ու ագրեսիվ քրեական քաղաքականության հետեւանք է:

Նշենք, որ Պալերմոյում այսօր մեկնարկել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովը, որը նվիրված է փախստականների եւ միգրացիոն հոսքերին։