Ուկրաինայի Միգրացիոն ծառայությունները մերժել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տալ։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը։
«Պարոն Սաակաշվիլին այդ առումով դատարանին չի դիմել»,- ասել է Լուցենկոն։
Նրա խոսքով՝ այժմ Կիեւն իրավունք ունի արտաքսել երկրից Սաակաշվիլիին կամ արտահանձնել նրան։
Լուցենկոն նաեւ նախկին նահանգապետին մեղադրել է «կարմիր գիծն անցնելու» եւ իշխանությունը զավթելու համար սադրանքներ հրահրելու մեջ։
«Հետաքննությունն այդ մասին տվյալներ ունի»,- հավելել է գլխավոր դատախազը։




























