Օդեսայի նախկին  նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կեղծիք է որակել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մեղադրանքները երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մասին։

«Լուցենկոյի ամեն բառը ստոր սուտ է։ Ես «Նոր ուժերի» գրասենյակում մամուլի ասուլիս կտամ եւ կպատասխանեմ»,– գրել է Սաակաշվիլին Facebook–ում։

Ավելի վաղ Լուցենկոն հայտարարել էր, որ Միխայիլ Սաակաշվիլին պլանավորված ուժային հեղաշրջման կազմակերպիչներից մեկն է։