Սաուդյան Արաբիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝  միջուկային համաձայնագիրն ունի թերություններ:

Նա նաեւ համաձայնել է Թրամփի  գնահատականի հետ, որ Իրանը ապակայունացնում է տարածաշրջանը եւ զինյալների կազմակերպություններին է ֆինանսավորում:

«Թեհրանի վարքն անընդունելի է, եւ իրանցիները կտեսնեն  հետեւանքները: Հենց այդ է ասել  նախագահ Թրամփը  եւ մենք աջակցում ենք այդ դիրքորոշմանը », - Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա: