Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կկարողանա աշխատանքի համար իրանական գազ ընդունել: Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Երեւանում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է «Գազպրոմ» ռուսական ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

«Գազպրոմ Արմենիա» -ին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հզորությունը հենց նախատեսված է փոխանակման սխեմայով աշխատելու համար՝ իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայի դիմաց, հավելել է նա:

Նշենք, որ նույն սխեմայով աշխատում է նաեւ Երեւանի ՋԷԿ-ը: Նույն սխեմայով  իտալական Renco ընկերությունը էլեկտրակայանի նոր էներգաբլոկ է կառուցում: