Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը խոստովանել է, որ առաջին անգամ չի պատրաստվում նոր iPhone X գնել այն օրը, երբ այն վաճառքի կհանվի, հաղորդում է Newsru-ն:

«Ես նախընտրում եմ սպասել եւ տեսնել, ինչպիսին կլինի iPhone X-ը: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ իմ iPhone 8-ից, այն գրեթե նույնն է, ինչ iPhone 7-ը եւ iPhone 6-ը», - Վոզնյակի խոսքերը մեջբերում է CNBS-ը:

Նա հավելել է, որ իր կինը պատրաստվում է հենց վաճառքի հանվելու առաջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, գնել սմարթֆոնը: