Հայաստանի եւ Ռուսաստանի բջջային օպերատորները ռոումինգի սակագները իջեցնելու մասին քննարկումներ կսկսեն: Այս մասին Կառավարությունում հոկտեմբերի 24-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո NEWS.am-ի թղթակցին հայտնել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նշենք, որ հանդիպումից հետո ռոմինգում միջազգային կապի ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
«Ինչպես կկրճատվեն սակագները եւ որքան կախված է նրանից, թե ինչպես բջջային օպերատորները իրար հետ կպայմանավորվեն: Մենք կառավարությունների մակարդակով ջանքեր կգործադրենք, որպեսզի օպերատորները աշխատեն միմյանց հետ եւ նվազեցնեն այդ սակագները », - ասել Մարտիրոսյանը:

























