ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ռուսական դրոշներ են նետել եւ «դավաճան» անվանել: ABCNews-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կապիտոլիումում, երբ Թրամփը Սենատում Հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելի հետ ճաշի էր գնում:

Տղամարդը սկսել է «Թրամփ դավաճան» գոռալ եւ Թրամփի վրա փոքր ռուսական դրոշներ է նետել:

«Ինչո՞ւ եք խոսում հարկերի կրճատման մասին, երբ պետք է պետական դավաճանության մասին խոսեք» - ասել է նա:

Տղամարդը «Ամերիկացիները գործում են» ակտիվիստների խմբի անդամ Ռայան Քլեյթոնն էր: