«Կասպերսկու լաբորատորիան» ամբողջ աշխարհում BadRabbit հարձակման մոտ 200 փորձ է գրանցել։ Այս մասին ասված է հակավիրուսային ընկերության հաշվետվության մեջ, փոխանցում է RNS–ը։

«Հարձակումներ են գրանցվել ամբողջ աշխարհում մոտ 200 անգամ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից հիշեցրել են, որ BadRabbit հարձակումների ալիքը գրանցվել է հոկտեմբերի 24-ի առավոտյան։ Հիմնականում դրանք ուղղված են եղել ռուսական ընկերությունների դեմ։ Հարձակումներ են գրանցվել նաեւ Ուկրաինայում, Թուրքիայում եւ Գերմանիայում։

Ավելի վաղ Group-IB–ը հայտնել էր, որ BadRabbit–ը փորձել է գրոհել խոշորագույն ռուսական բանկերը, սակայն չի կարողացել ներթափանցել նրանց ցանց։