iPhone X–ի համաշխարհային մատակարարումները մինչեւ տարեվերջ կկազմեն 20 մլն, մինչդեռ Apple–ը ծրագրում էր խանութները կրկնակի շատ բեռնել, հայտնում է Nikkei Asian Review ճապոնական պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ենթադրվում է, որ մատակարարումների ծավալների կրճատումը պայմանավորված է գաջետների արտադրության խնդիրներով, մասնավորապես, դիմային 3D-տեսախցիկի խոտանով։
Արտադրողները կարողացել են մինչեւ սեպտեմբերի վերջ կրճատել խոտանով արտադրանքների քանակը, սակայն արտադրության ներկայիս տեմպերով մինչեւ տարեվերջ ցանկալի ծավալը մատակարարել չի հաջողվի։ Հաղորդվում է, որ շարունակական խնդիրները Apple–ին ստիպել են բանակցություններ սկսել այլընտրանքային արտադրողների հետ հավելյալ արտադրություն հիմնելու շուրջ։




























