Հոկտեմբերի 26-27-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը՝ 3-4 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը՝ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +20+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +17+22,

Տավուշում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +19+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +21+24,

Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +23+25,

Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +23+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +23+25,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+9, ցերեկը` +21+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +7+9, ցերեկը՝ +17+22: