Թերթը մեկնաբանում է Բաքվի նյարդային արձագանքը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ կտրականապես դեմ է Ղարաբաղի հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելուն, իսկ Երեւանը կճանաչի Արցախը, եթե Բաքուն դիմի ռազմական արկածախնդրության:

Ադրբեջանցիների արձագանքը եղավ այն, որ համեմատաբար լռությունից հետո, դարձյալ ակտիվացան շփման գծի գնդակոծությունները: Բաքվում դարձյալ հիշեցին Ադրբեջանի ռազմական հզորության եւ Հայաստանի անզորության մասին ծեծված երգը:

Վերջապես, Բաքուն ի դեմս Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի գտավ եւս մեկ համախոհի: Քարիմովը, որը 2006-ին արյան մեջ խեղդեց Անդիժանի ժողովրդական ելույթները չի ցանկանում, որ ՀԱՊԿ-ը որեւէ կերպ արձագանքի անդամ երկրների ներքաղաքական խնդիրներին:

Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հանդես եկավ գլխավոր ռազմական ստրատեգի դերում: Արագ հաշվելով կողմերի ռազմական , տնտեսական եւ դեմոգրաֆիական ռեսուրսները` նա հայտնեց, որ ադրբեջանական բանակը կհարվածի երեք ուղղությամբ` հարավից, կենտրոնից եւ հյուսիսից:

Չափազանց ծիծաղելի է, երբ քաղաքացիական անձը քարտեզի վրա սլաքներ է նկարում եւ հետն էլ ակնարկում է հայկական, ձեռքի հետ էլ ռուսական ռազմական մեքենաների թուլությունը: