Վրաստանի լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերված պայուսակում ոչ մի կասկածելի բան չի եղել, դեկտեմբերի 14-ին «Նովոստի Գռուզիա»-ին հաղորդել է պարեկային ոստիկանության ղեկավար Գեորգի Գեգեչկորին:

Ջավախիշվիլի փողոցի բնակիչները կուսակցության գրասենյակի մոտ կասկածելի պայուսակ էին հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել:

«Դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության ջոկատն ու սակրավորներ, որոնք աշխատել են 1,5 ժամ: Ստուգումից հետո պարզվել է, որ պայուսակում ոչ մի վտանգավոր բան չկա»,- ընդգծել է Գեգեչկորին: