Nissan ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը Imx ամենագնացի հայեցակարգն է ներկայացրել, հաղորդում է Lenta-ն:

Ամբողոջությամբ էլեկտրական հաղորդակով ավոտմեքենան հագեցած է 430 ձիաուժ հզորությամբ եւ մեկ լիցքավորման դեպքում կարող է մինչեւ 600 կմ անցնել:

ProPilot արհեստական ինտելեկտի համակարգը հնարավորություն է տալիս առանց վարոդի կառավարել մեքենան:

Համակարգի միացման դեպքում ավտոմեքենայի ղեկը ավտոմատ հավաքվում է սարքերի պանելում, իսկ նստատեղերը հետ են ընկնում:

Մեքենան նաեւ էներգիայի օգտագործման ինտելեկտուալ համակարգով է հագեցած: Կայանատեղում մեքենան կարող է կամ իր ակումլյատորները լիցքավորել կամ էլեկտրաէներգիայի ավելցուկը ցանց վերադարձնել:

Մեքենայի շարքային արտադրության ծրագրերի մասին չի հաղորդվում: